Արտաքին 11 րոպե առաջ - 20:43 16-11-2026

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ հայտնի չէ. Ուշակով

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կշարունակվեն Աբու Դաբիում, սակայն հաջորդ փուլի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել բանակցությունները եռակողմ ձևաչափով։ Ուշակովը նշել է, որ Աբու Դաբին լիովին ընդունելի է ռուսական կողմի համար։