Արտաքին 3 տարի առաջ - 14:24 22-11-2022

Մոսկվան կոչ է արել Անկարային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված Աստանայի բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկից առաջ կոչով դիմել է Թուրքիային, գրում է ermenihaber-ը։

Լավրենտևը թուրքական իշխանություններին հորդորել է զսպվածություն ցուցաբերել Սիրիայում և զերծ մնալ ավելորդ ռազմական ուժ կիրառելուց։ Ըստ Կրեմլի՝ Թուրքիան պիտի քրդական հարցի համար խաղաղ լուծում գտնի։

Լավրենտևը նշել է, որ Անկարան իրենց նախապես չի տեղեկացրել թուրքական բանակի օդուժի գործողությունների մասին Իրաքում և Սիրիայում։

«Կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու լարվածության սրումը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում, այլև բոլոր հատվածներում»,- ասել է ՌԴ հատուկ բանագնացը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան