Արտաքին 3 տարի առաջ - 17:40 06-03-2023

Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել` իրավիճակը դեէսկալացնելու համար. Զախարովան՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մենք մեր լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ են տեղի ունեցել։ Մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով կան մարդկային զոհեր ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու համար»,- ասել է Զախարովան։

Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջև շփման միջոցով։

Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ նախօրեին տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից բանակցություններին շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը՝ կողմերի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների շրջանակներում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան