Իրանի իշխանությունները կոչ են անում բնակչությանը խնայողաբար ծախսել գազը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության պատճառով գազի վերամշակման ձեռնարկությունների վնասման ֆոնին։
Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Համիդ Բովարդը։
«Գործընկերների ջանքերի շնորհիվ գազի անխափան մատակարարումը շարունակվում է, բայց խնդրում եմ ժողովրդին ցուրտ օրերին խնայողաբար սպառել գազը»,- գրել է Բովարդը X սոցցանցում։
Նա նշել է, որ այցելել է Իրանի հարավում գտնվող Ասալույեի արդյունաբերական գոտի, որը հարվածների է ենթարկվել ամերիկա-իսրայելական ագրեսիայի ժամանակ, և ծանոթացել գազի վերամշակման ձեռնարկությունների վերականգնման գործընթացին, ինչպես նաև այցելել է «Հարավային Փարս» հանքավայրի ծովային գազային հարթակներից մեկը, որտեղ վերջերս հրդեհ էր տեղի ունեցել։