Արտաքին 1 տարի առաջ - 16:08 23-03-2025

Իմամօղլուն ձերբակալությունից հետո բնակչությանը զանգվածային ցույցերի կոչ է արել

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ձերբակալվել է կոռուպցիոն գործի մեղադրանքով, կոչ է արել բնակչությանը կիրակի օրը դուրս գալ զանգվածային ցույցերի։

Նա այս կոչն արել է X-ում։

«Իմ սիրելի քաղաքացիներ, այսօր Թուրքիան մեծ դավաճանություն է ապրել: Դատավարությունը դատավարություն չէ, դա արտադատական ​​մահապատիժ է: Կոչ եմ անում մեր ազգին պատասխանատվությամբ պայքարել իր իրավունքների համար: Սա մեր ազգի և մեր երեխաների ապագայի հարցն է: Այսօր անպայման քվեարկեք հանուն Թուրքիայի ապագայի: Ապա հավաքվեք Ստամբուլի Սարաչհանի հրապարակներում և մյուս նահանգներում ու ձեր դիրքորոշումն արտահայտեք»,- գրել է նա:

Խոսելով քվեարկության մասին՝ Իմամօղլուն նկատի ունի կիրակի օրը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության կողմից կազմակերպված փրայմերիզը՝ ապագա նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը հաստատելու համար։

Բացի այս հարցի քվեարկությունից, կուսակցությունը նաև այսպես կոչված համերաշխության քվեարկություն է անցկացնում ողջ Թուրքիայում, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է քվեաթերթիկ լրացնել՝ բողոքելով երկրում ստեղծված իրավիճակի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան