Արտաքին 17 րոպե առաջ - 23:40 13-11-2026

Քուշներն ու Ուիթքոֆը մասնակցում են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստմանը. Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքներին։

Ինչպես X-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին, Ուիթքոֆն ու Քուշները Աբու Դաբիում անցկացված եռակողմ բանակցությունների և Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ երկկողմ շփումների արդյունքում «ապահովել են եվրոպացի գործընկերների մասնակցությունն առաջիկա խորհրդակցություններին և սկսել են աշխատանքը գերիների փոխանակման ուղղությամբ, որը կդառնա պատերազմի ընթացքում ամենախոշորը»։