Արտաքին 9 րոպե առաջ - 23:48 13-11-2026

Բուենոս Այրեսի արվարձանում գազատար է պայթել. կան տասնյակ տուժածներ

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձանում՝ Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքում, գազատարի պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 20 մարդ է տուժել։

Ըստ քաղաքային իշխանությունների տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել MetroGAS ընկերության գազաբաշխիչ ցանցի արդիականացման աշխատանքների ընթացքում։

Կապալառու կազմակերպության աշխատակիցների օգտագործած տեխնիկան վնասել է միջին ճնշման գազատարը, ինչն գազի արտահոսք և դրան հաջորդած պայթյուն է առաջացրել։
Միջադեպի հետևանքով տուժած 20 անձինք հոսպիտալացվել են։ Նրանցից հինգի վիճակը գնահատվում է ծանր։

Նոր պայթյունների վտանգի պատճառով իշխանությունները տարհանել են մերձակա տների բնակիչներին, ինչպես նաև մոտակայքի դպրոցում, ծերանոցում և առևտրային օբյեկտներում գտնվող մարդկանց։ Դեպքի վայրի շրջակայքում տրանսպորտային երթևեկությունը դադարեցված է։