Բանակը միայն զենքով, տեխնոլոգիաներով ու կարգապահությամբ չի կառուցվում։ Այն սկսվում է փոխադարձ վստահությունից, հարգանքից և ճիշտ պատրաստվածությունից։
Հրահանգիչների ինստիտուտի ներդրումը կբարձրացնի զինվորների մասնագիտական պատրաստության որակը, իսկ հրամանատարներին հնարավորություն կտա կենտրոնանալ կառավարման վրա։
Բանակում պետք է վերանա «մենք և դուք» մտածողությունը։ Պետք է ձևավորվի միասնական թիմ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերը, պատասխանատվությունն ու արժեքը, որովհետև հաղթանակը սկսվում է միասնական բանակից։
Տեսանյութ: