Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11:25-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է շինության պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: