Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ ապագայում կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»։
«Դառնալ ապագայում «Յուվենտուսի» մարզիչ, ինչո՞ւ ոչ։ Մարչելո Լիպին ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է առաջ շարժվել: Երբ ես ժամանեցի Թուրին, ես այդքան էլ լավ չէի խաղում, մամուլը և հանրությունը չէին կարծում, որ ես պատրաստ եմ այդ մակարդակին: Լիպին ինձ ասաց, որ ես պետք է խաղամ իր ղեկավարությամբ, և ես դիմանում էի ճնշմանը։
Լիպիի հետ ամեն օր զբաղվում էինք մարտավարությամբ 30 րոպե։ Երբեմն բողոքում էի, քանի որ ցանկանում էի մշտապես գնդակ ստանալ և պահել, բայց մարտավարությունն այլ պահանջներ էր ենթադրում։ Մարզիչները մարտավարական մաեստրոներ էին»,- Զիդանի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Զիդանը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է եղել 1996-2001 թվականներին։