Ներքին 4 ամիս առաջ - 12:45 26-05-2026

Մենք ոչ թե քանդել ենք բանակը, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել ու 0-ից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

Այսօր մենք ազատվել ենք կոնֆլիկտից ու վերադարձել ենք տուն:

Այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ ասաց Փաշինյանը:

«Մենք հիմա ասում ենք՝ հա՛յ ժողովուրդ, հայրենիք փնտրելու կարիք չկա, պանդուխտի վիճակում դեգերելու կարիք չկա, որովհետև մենք գտել ենք մեր երազանքների հայրենիքը, մեր ավետյաց երկիրը ու դա Հայաստան Հանրապետությունն է: Մեր երազանքների հայրենիքը, որտեղ դեռ կան կառուցելու ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ: Ու մենք դրա համար պետք է աշխատենք:

Նախկինում ո՞նց ա եղել, մարդիկ աշխատել են, ու ինչ ասել են, ասել են՝ դե բանակի համար ա, Ղարաբաղի համար ա, կռվի համար ա, արդյունքում ի՞նչ ա պարզվել:

2 օրից Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հաշվետվություն-զորահանդես: Մենք չէինք ուզում, անկեղծ, բայց էնքան բամբասեցին, թե բանակը քանդել են, մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել ու 0-ից ստեղծել ենք բանակ:

Եկեք հրապարակ ու տեսեք էդ բանակը», - նշեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով