Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 35 րոպե առաջ - 21:30 05-11-2026

Մամաս քո պատճառով ուզում էր ինքնասպան լինել. տաքսիստ Արմանի և իր դստեր աղմկահարույց ձայնագրությունը

Oragir.News-ին է դիմել մի քաղաքացի, ով անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին չի ցանկանում հանրայնացնել իր անունը, սակայն վճռական է տրամադրված բացահայտելու համացանցում հայտնի տաքսիստ Արման Գալստյանի իրական դեմքը։

Խմբագրությանը ներկայացվել են ցնցող փաստեր՝ ձայնային հաղորդագրությունների տեսքով, որոնք լիովին հակադարձում են Արմանի կողմից առաջ քաշվող «տուժողի» և «օրինապաշտ հայ տղամարդու» կերպարին։ Հավելենք, որ մեզ դիմած քաղաքացին խորը հուզմունքից դժվարանում էր խոսել՝ ներկայացնելով ընտանիքի կրած տառապանքները։

Վերջինիս խոսքով՝ Արման Գալստյանի կինն ու երեխաները Կանանց աջակցման կենտրոնի օգնությամբ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, սակայն ոչ թե կենտրոնի ինչ-որ դավադրությունների, այլ Արմանի կողմից ամենօրյա ռեժիմով կիրառվող դաժան ֆիզիկական բռնության և ծեծի պատճառով։

Ընտանիքի հեռանալուց հետո Արման Գալստյանը համացանցային ուղիղ եթերներով սկսել է թիրախավորել Կարո Հարությունյան անունով մի տղամարդու։ Արմանը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ պնդելով, թե իբր կինն իրեն լքել է այդ տղամարդու հետ ունեցած սիրային կապի պատճառով։

Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, սա ընդամենը սեփական բռնարարքները կոծկելու և կնոջը վարկաբեկելու նպատակով հորինված սցենար է։ Քաղաքացին նշում էր, որ Արման Գալստյանը հանրությանն իրեն ներկայացնում է որպես երեխաների համար «մղկտացող» սիրող հայր, սակայն խմբագրությանը տրամադրված ձայնային երկխոսությունները բացահայտում են սահմռկեցուցիչ իրականություն։ Ձայնագրություններից պարզ է դառնում, թե ինչպիսի ծանր ապրումների մեջ է Ռուսաստանում ապաստանած ընտանիքը։

Նույնիսկ հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից Արմանը շարունակում է հոգեբանական տեռորի և բռնության ենթարկել սեփական երեխաներին։ Իր 17-ամյա դստեր և կնոջ հետ խոսելիս նա օգտագործում է ամենավերջին հայհոյանքներն ու անվայելուչ բառամթերքը, հնչեցնում սպառնալիքներ։ Այս սարսափելի իրականության մասին բազմիցս բարձրաձայնել են հենց կինն ու աղջիկը՝ հակադարձելով Արմանի ֆեյսբուքյան լայվերին։

Oragir.News-ում հյուրընկալված քաղաքացին խորը հիասթափություն հայտնեց նաև իրավապահ համակարգից։

Նրա փոխանցմամբ՝ Արման Գալստյանին պատասխանատվության դաշտ բերելու, ընտանիքի անվտանգությունն ապահովելու և արդարությունը հաստատելու համար հաղորդումներ են ներկայացվել Ոստիկանություն և դիմումներ՝ տարբեր իրավապահ ատյաններ, սակայն բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են անցել։

«Այլ երկրներում նույնիսկ ցմահ ազատազրկում են տալիս նման սրիկաներին, իսկ այստեղ՝ Հայաստանում, նա ազատության մեջ թունավորում է ուրիշների կյանքը»,- խորը վրդովմունքով իր խոսքը եզրափակեց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան