Ներքին Միտք 27 րոպե առաջ - 20:56 05-11-2026

Փաշինյանը քարտ բլանշ ունի՝ ջարդելու ՀՀ-ում դիմադրությունը և կատարելու իր աշխարհաքաղաքական տերերին տրված խոստումը

Իմ անվերապահ աջակցությունը Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Դանիելյանին, Մարտուն Գրիգորյանին և Բագրատ Սրբազանին, Անդրանիկ Թևանյանին և մյուս բոլոր քաղբանտարկհալներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս ամենն այն գինն է, որը մենք՝ բոլորս միասին որպես ազգային ինքնիշխանությունը չոտնահարող և արժանապատիվ քաղաքացիներ ու քաղաքական ուժեր` վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը բաց է, և նա չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծմանը։ Հանուն իր խնդիրների լուծման, ոչ թե երկրի կամ ժողովրդի։

Նա որոշակի քարտ բլանշ և պատուհան ունի՝ ջարդելու ՀՀ-ում դիմադրությունը և կատարելու իր աշխարհաքաղաքական տերերին տրված խոստումը։ Այդ պատուհանը անընդհատ բաց չի լինելու։

Մենք միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ միասին դիմադրել այդ ճնշումներին և այնպես անել, որ այդ պատուհանը Փաշինյանի համար փակվի, և նա չհասնի իր ուզած արդյունքներին։

Ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունման թեզն է, որն առաջ է մղում անթաքույց ու բաց տեքստով։ Նա փաստացի խոստացել է, որ նոր սահմանադրության ընդունումն Ադրբեջանի կողմից թելադրված գործընթաց է։

Ակնհայտ է, որ դա զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձային փոփոխություններով։

Վատ է, որ ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, որ ՀՀ-ն ինքնիշխանության այնպիսի կորուստներ ունի, որ Ադրբեջանի նման պետությունը ՀՀ-ում կարողանում է օրակարգ ու քայլեր թելադրել՝ ինչպիսիք են կալանավորումները և բռնաճնշումները»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը