Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Շենգավիթ համայնքի Նորագավիթ 1-ին փողոցի 100/3 հասցեի բնակիչ Հրաչյա Ալեքսանյանն իր բազմանդամ ընտանիքի հետ միասին պետք է
վտարվեր և հայտնվեր դրսում:
Սակայն, O
ragir.News-ի հետևողական
հրապարակումներից և ստացված մեծ հանրային արձագանքից հետո, գործը բոլորովին այլ հանգուցալուծում ստացավ:
Դատարանը Հարկադիրի որոշումը ճանաչել է
ապօրինի և կասեցրել այն: Ավելին՝ ամբողջությամբ վերացվել է նաև Հրաչյայի և նրա մոր՝ Մարիամ Ավետիսյանի վերաբերյալ նախկինում կայացված դատական ակտը:
Այս հաղթանակից հետո Հրաչյա Ալեքսանյանը հյուրընկալվել է
Oragir.News-ի տաղավարում՝ իր խորին շնորհակալությունը հայտնելու բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր օրերին աջակցել, պայքարել և ընտանիքի կողքին են եղել:
Քաղաքացին իր երախտագիտությունը հայտնեց բոլոր ընկերներին, բարեկամներին և հատկապես իր մտերիմ ընկերոջը՝ Սարգսին, ով անմնացորդ աջակցություն է ցուցաբերել ընտանիքին: Այս պատմության իրավական հանգրվանը դեռ առջևում է. նշանակվել է նոր դատավարություն, որը տեղի կունենա 2027 թվականի ապրիլին:
Oragir.News-ը շարունակելու է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը պարբերաբար կներկայացնի նոր մանրամասները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան