Ներքին Տեսանյութ 52 րոպե առաջ - 18:47 30-10-2026

«Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան

Երբ Սամվել Կարապետյանը եկեղեցին ու պետությունը պաշտպանելու համար երկու կախարդական բառ է ասում՝ մեր ձևով, դրանից անմիջապես հետո ոչ միայն սկսվում ա ՀԷՑ-ը նրանից խլելու գործընթացը, այլև անցնում են «Տաշիր պիցցա»-ի ստուգումներին:

Դրանից բոլոր գործարարները հասկանւոմ են, որ էս երկրում բիզնեսին վերաբերող որոշումները էդ հիմքով են կայացվում:

Այս մասին իր ԱԺ ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Մարդիկ են եղել, որ ընտանիքով գնացել են Ծաղկաձորում՝ «Մուլտի ռեսթ հաուս» հյուրանոցում հանգստանալու, մեկ էլ գալիս են իրավապահները, ասում են՝ դուրս եկեք հյուրանոցից, հյուրանոցը փակվում ա, ու մարդը մտածում ա՝ ինչի պիտի իրա ընտանիքը էդ հանգստի փոխարեն սթրես ապրի: Որովհետև ըստ քերական վարույթի՝ 2 պարսիկ ուզել են խաբել Ծառուկյանին, չի ստացվել, իսկ Փաշինյանը քաղաքական հետապնդումներ ա սկսել նրա նկատմամբ որ այստեղ 5 պատգամավոր չլինի ԲՀԿ-ից:

Իսկ «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս են, ասում են՝ դո՛ւրս եկեք լողավազանից: Մարդը լողանում ա, «տրեներ» ա վարձել, գրաֆիկ ունի դիետայի, մեկ էլ գալիս ասում են՝ չեղա՛վ: Ի՞նչ ա եղել՝ Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել: Ասում ա՝ բայց իմ մեղքը ո՞րն ա, ասում են՝ չէէ, ՔՊ-ի 3/5-րդը կխախտվի, դո՛ւրս արի ջրից: Էդ մարդը սուս ու փուս դուրս ա գալիս ջրից ու մի քանի ամիս էլ չի կարողանում գնալ լողավազան:

Հաջորդ օրը մարդը գնացել ա գործարան, որ քար տաշի, ասում են՝ գործարանը փակ ա: Ի՞նչ ա եղել: Ասում են՝ Ծառուկյանն ընտրվել ա: Ասում ա՝ բայց ես Նիկոլ եմ ընտրել, ասում ա՝ դո՛ւ ես ընտրել, բա էն կողքինդ: Էն կողքինդ Ծառուկյան ա ընտրել, էն մեկը «Ուժեղ Հայաստան» ա ընտրել, դո՛ւրս արի», - ասաց Էդգար Ղազարյանը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է