Ներքին 4 տարի առաջ - 11:30 01-09-2022

ԿԳՄՍ-ն «պրիմիտիվ» է որակում Oragir.news-ի դիտարկումը, հետո այն իրականություն դարձնում

Օրեր առաջ Oragir.news-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվել էինք, թե հնարավո՞ր է, որ աննախադեպ շոգի պատճառով դպրոցներում դասերը հետաձգվեն։
Մելիքբեկյանը պրիմիտիվ էր համարել մեր հարցադրումը, դեռ մի բան էլ ասել, թե ո՞վ է մեղավոր, որ երեխան փողոցում կարող է վատանալ․
«Եթե շոգ է լինում, ինչ-որ մեկը փողոցում վատանում է, ո՞վ է պատասխանատվություն կրում։ Չի կարելի այս ձևի պրիմիտիվ հարցեր տալ»։

Այսօր տեղեկացանք, որ ԿԳՄՍ-ն Երևանի և մարզերի դպրոցներին գրություն է ուղարկել, որ դպրոցներում դասապրոցեսը կազմակերպեն մինչև ժամը 12։00՝ պայմանավորված շոգ եղանակով։

Այսինքն՝ ստացվում է, որ ԿԳՄՍ-ում կամ գլխի չէին ընկել, որ երեխաներին չի կարելի 40 հոգով այս շոգ եղանակին մի դասասենյակում պահել, և միայն մեր «պրիմիտիվ» հարցադրումից հետո են նման որոշում կայացրել, կամ էլ նախարարությունում են «պրիմիտիվ» մարդիկ աշխատում, որոնք հերքում են այն, ինչը օրեր հետո պիտի իրականություն դառնա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով