Ներքին 3 տարի առաջ - 14:45 01-09-2023

Oragir.News-ի զանգից հետո Ավինյանի նախապես հայտարարված քարոզարշավը չեղարկվեց

«Ավինյանն այսօր քարոզարշավ չի անելու»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, որն այս պահին գտնվում է արձակուրդում և մասնակցում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին։

Ուշագրավ է, որ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում դեռ օգոստոսի 30-ին էր գրել սեպտեմբերի 1-ի քարոզարշավի մասին, իսկ այն չեղարկելու մասին ժամը 14։20-ի դրությամբ որևէ գրառում չի արել։

Փաստացի քարոզարշավը չեղարկելու որոշումը նախքան Oragir.News-ի զանգահարելը չէր կայացվել։

Ճշտող հարցին՝ նախապես պայմանավորված քարոզարշավը դադարեցնելու պատճառը Սոթքում տեղի ունեցող բախումնե՞րն են, Կոստանյանը կրկնեց․

«Տիգրան Ավինյանն այսօր քարոզարշավ չի անելու»։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով