Ներքին 56 րոպե առաջ - 19:26 21-10-2026

ՔՊ-ական իշխանությունը հերթական անգամ փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան»-ի բարի համբավը

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

«Տեղեկացնում ենք, որ հերթական անգամ քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին։ Նախընտրական քարոզչությունը կազմակերպելու նպատակով օգտագործվում են ֆինանսական միջոցներ, ինչի վերաբերյալ թափանցիկ հաշվետվություններ են ներկայացրել ընտրական հանձնաժողով:

Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը։ Մենք հերթական անգամ ականատես ենք լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։

Բնականաբար, ՔՊ-ական իշխանությունն իր այս գործելաոճով հերթական անգամ փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բարի համբավը և արդարացնել իր՝ վրա հասնող պարտությունը:

Այս գործելաոճը փաստում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է` առանց արհեստական միջամտությունների արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել:

Սիրելի’ ստեփանավանցիներ, իշխանությունը այսկերպ փորձում է թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա