Ներքին Միտք 41 րոպե առաջ - 21:46 20-10-2026

Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են

Մեսրոպ Եսայանը գրում է.

Ժողովրդի մոտ 350 հազար քվե ստացած «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո այժմ տնային կալանքի տակ է։

Ժողովրդի մոտ 150 հազար քվե ստացած «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, արդեն երկու ամիս է՝ կալանքի տակ են։

Ժողովրդի մոտ 60 հազար քվե ստացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն երեքուկես ամիս է՝ կալանքի տակ է։

Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են։

Բացի այդ՝
Հինգ ամիս է՝ կալանքի տակ է նաև 2023թ-ին Երևանի ավագանու ընտրություններում մոտ 36 հազար քվե ստացած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Ութ ամիս կալանքի տակ գտնվելուց հետո տնային կալանքի տակ է նաև 2025թ-ին Գյումրու ավագանու ընտրություններում մոտ 10 հազար քվե ստացած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Երկու ամիս է՝ կալանքի տակ է նաև Մարտուն Գրիգորյանը, ով 2025թ-ին Գյումրու ավագանու ընտրություններում ստացել է մոտ 7 հազար քվե։

Հետևողությունները թողնում եմ ձեզ…

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ