Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:29 10-01-2023

Ես չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ժողովրդից ստացած իշխանությունն ո՞վ է ուզում, վերցրեք. Փաշինյան

Հո ամեն շաբաթ հրաժարական չե՞ն տալիս։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով հարցին՝ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո եղե՞լ են իրավիճակներ, երբ ցանկացել է հրաժարական տալ և ո՞ր դեպքում ու ե՞րբ հրաժարական կներկայացնի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասացի, որ ներկայացրել եմ հրաժարական։ Հո ամեն շաբաթ հրաժարական չե՞ն տալիս։ Իմիջիայլոց, 2018-ից հետո ես երկու անգամ հրաժարական եմ տվել։ Ինչ վերաբերվում է իշխանությանը հավակնելուն, էլի եմ ասում, մենք և ես ժողովրդից ստացած իշխանությունը չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ո՞վ է ուզում, վերցրեք։ Ժողովրդի իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։ Այստեղ քննարկելու երկու բան չկա։ ՀՀ-ում երկու անգամ հրաժարական եմ տվել, երկու անգամ տեղի են ունեցել ընտրություններ, որոնք մեր երկրի պատմության ընթացքում միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարության կանոններին և չափանիշներին համապատասխան։ Սրանով ամեն ինչ ասված է և ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետև ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչ մինչև այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչ սրանից հետո է տեղի ունենալու։ Այդ պատասխանատվությունը պատրաստ եմ կրել մինչև այն պահը, մինչև իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով