Արտաքին 5 տարի առաջ - 22:08 23-06-2021

Հունաստանում կթույլատրվի փողոց դուրս գալ առանց դիմակների

Հունիսի 24-ից Հունաստանը կվերացնի բժշկական դիմակների պարտադիր կրումը փողոցներում, իսկ հունիսի 28-ից երկրի կառավարությունը կչեղարկի պարետային ժամը: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության եւ հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը:

Հունաստանի կառավարությունը որոշում է կայացրել համաճարակաբանական ​​միջոցառումների մասնակի ազատականացման մասին՝ կապված երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավման հետ: Հիմա փողոցներում դիմակներ կրելը և պարետային ժամերին հնազանդվելը այլևս պարտադիր նախազգուշական միջոց չի համարվում:

Այնուամենայնիվ, փակ տարածքներում դիմակներ կրելը կշարունակի մնալ պարտադիր:

Հունիսի 28-ից հունական սրճարաններում և ռեստորաններում հնարավոր կլինի սեղանի շուրջ հավաքել 10 հոգու: Ներկայումս մեկ սեղանի շուրջ ռեստորան այցելուների թվի սահմանափակում կա՝ վեց հոգի և ոչ ավելին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով