Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը։
Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը հայտարարել է, որ լրացուցիչ գույքային պահանջի մասով հայցային վաղեմության վերաբերյալ առանձին որոշում չի կայացնի․ հարցը կներառվի վերջնական դատական ակտում։
Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանի խոսքով՝ պաշտպանական կողմն ակնկալում էր, որ դատարանն այս հարցին կանդրադառնա առանձին։ Նա նշել է, որ որոշման հետաձգման պատճառների վերաբերյալ իր գնահատականները ընդհանուր դատողություններ են, ոչ թե կոնկրետ դատավորի գործողությունների գնահատում։