Ներքին 5 տարի առաջ - 12:52 23-06-2021

Այսօր կհրապարակվի Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման միջնորդության վերաբերյալ որոշումը

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 23-ին:

Չարչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը ասաց, որ իր կողմից որևէ պարտադրանք չի եղել ԲԿ-ի աշխատակիցների նկատմամբ:

«Որևէ պարտադրանք, որևէ հարկադրանք իմ արած գործողությունների մեջ չկա: Ես կարող եմ ձեզ խնդրել` դա պարտադրանք չի, ձեզ հորդորել` դա պարտադրանք չի, պահանջել` դա նույնպես պարտադրանք չէ: Ահա, եթե խնդրելուց, հորդորից, պահանջից հետո որոշակի միջոցներով ստիպեի, որ դուք դա անեք` այդ դեպքում պարտադրանք է, բայց իմ ասածի մեջ պարտադրանք չկա»,- հավելեց Չարչյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան