Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:18 21-10-2026

Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և ջրային վաշտի հրամանատարի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-ին ծառայություն կատարելիս Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում, կանգնեցրել են «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ է, պարեկներին է ներկայացրել 1 հատ թղթե փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր մոտ 2.13 գրամ, մեկ հատ էլ առանց թղթե փաթեթի՝ մոտ 0.52 գրամ, և մեկ հատ կաթուցիչ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 2.20 գրամ։

Նա պարեկներին հայտնել է, որ թղթե փաթեթի և կաթուցիչի մեջ առկա դեղնականաչավուն զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրանյութ է, որն ինքը հոկտեմբերի 16-ին քաղել է Վարդենիս բնակավայրի դաշտերից մեկից, կանեփ տեսակի բույսից և պահել է իր մոտ՝ օգտագործման համար

Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ, Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբանն է։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց