Ներքին 9 ամիս առաջ - 15:31 22-12-2025

Գեղարքունիքում ջրային պարեկները Kia-ում հայտնաբերել են «Մարիխուանա»-ի փաթեթներ, որոնցից մի քանիսը դուրս էին նետել պատուհանից

Դեկտեմբերի 18-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհից դեպի Գավառ քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում կանգնեցրել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Վ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում նկատել են, որ ուղևորի կողմի պատուհանից դուրս են նետվում ինչ-որ առարկաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենալով նկատել են, որ դուրս նետվածները թվով 3 հատ կպչուն ժապավենով փաթեթներ են, ինչի վերաբերյալ Արտյոմ Վ․-ն հայտնել է, որ նշված փաթեթները պատկանում են իրեն և դրանց մեջ առկա է թմրամիջոց, որից հետո վերջինս և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Գ․-ն թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ավտոմեքենան բաժին տեղափոխելու ընթացքում պարեկները ավտոմեքենայի հատակին նկատել են ևս 1 հատ փաթեթ, որի վերաբերյալ Արտյոմ Վ․-ն հայտնել է, որ այն նույնպես պատկանում է իրեն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Գավառի բաժնում Արտյոմ Վ․-ն անձնական խուզարկությամբ հագին եղած տաբատի գրպանից ներկայացրել է ևս 3 հատ փաթեթ, և հայտարարել է, որ դրանցում առկա է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որն ինքը նախապես վերցրել է «Գավառ» գրառմամբ ցուցանակի մոտակայքից, հետագայում տեղադրելու եղանակով իրացնելու նպատակով։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթների ընդհանուր քաշը կազմել է 7.23 գրամ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Վ․-ն հայտարարել է նաև, որ 10-ից 12 փաթեթները մնացել են իրենց ձերբակալման վայրում, ճանապարհի աջ կողմում՝ դաշտամիջյան հատվածում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով