Ներքին 2 տարի առաջ - 22:30 24-11-2023

Դաշտերից քաղել է կանեփ, չորացրել է այն ու դարձրել «մարիխուանա» տեսակի թմրանյութ․ պարեկները հայտնաբերել են կասկածյալին․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Արագածի թաղամասում շենքերից մեկի մոտ կասկածելի քաղաքացի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները Արագածի զանգվածի 4-րդ շենքի մոտ նկատել են ենթադրյալ կասկածյալին: Մոտենալով նրան վերջինս փորձել է քայլերն արագացնելով հեռանալ, սակայն պարեկները հասել են նրան, ով արդեն փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի դաշտերից քաղել է վայրի աճած եղանակով կանեփ տեսակի բույս, չորացրել է այն ու դարձրել «մարիխուանա» տեսակի թմրանյութ: Տեսնելով, որ այլ ելք չունի՝ նա իր կիսաբաճկոնի գրպանից թղթե փաթեթով արդեն ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ուր նրան տեղափոխել էին պարեկները, ներկայացրել է կասկածելի փաթեթը:

Գ. Շամշյանի տեղեկություններով կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հովհաննես Մ.-ն է, ում Վաղարշապատի ոստիկանները ներկայացրել են Վաղարշապատի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում