Երեկվանից համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է «Դանիելյան» քաղցրավենիքի ընկերությունը Գյումրիի կենտրոնում գովազդային վահանակ տեղադրել։
Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Ղազարյանը հայտնել է, որ վահանակը տեղադրված է եղել ապօրինի, և այն արդեն ապամոնտաժվել է։
Այսպիսով, Գյումրիի կենտրոնում տեղադրված ապօրինի գովազդային վահանակն ապամոնտաժվել է քաղաքապետարանի կողմից։
Տեսանյութ։
Անահիտ Չալիկյան