Արտաքին 1 ժամ առաջ - 13:25 17-10-2026

«Ռոսատոմը» կսկսի լողացող ԱԷԿ-ներից էլեկտրաէներգիա արտահանել Ինդոնեզիա

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան կսկսի էլեկտրաէներգիա արտահանել իր լողացող ատոմային էներգաբլոկներից:

Այդ մասին համաձայնագիրը, ինչպես հաղորդում է «Ռոսատոմի» «Ատոմ մեդիա» պարբերականը, ինդոնեզական «PT Pembangkit Listrik Nuklir» ընկերության հետ կնքվել է Մոսկվայում ընթացող Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակում:

«Ռոսատոմը» Ինդոնեզիայի կղզիներից մեկը կուղարկի 100-ական մեգավատ հզորությամբ երկու լողացող էներգաբլոկ: Կողմերի միջև պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կսկսվի նավերի առաքումը նշանակման վայր և դրանց միացումը Ինդոնեզիայի էլեկտրացանցերին: Գործընթացը պետք է տևի 5 տարի:

«Նշեմ, որ սա լողացող ատոմային էներգաբլոկից էլեկտրաէներգիայի մատակարարման մասին աշխարհում առաջին արտահանման պայմանավորվածությունն է: Համոզված եմ, որ համաշխարհային գործարար համայնքի համար այն վառ օրինակ կդառնա, թե ինչպես պետության համակարգային աջակցությամբ մասնավոր բիզնեսը կարող է ատոմային էներգետիկայում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր նախաձեռնել»,-հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Ավելի վաղ «Ռոսատոմը» լողացող ԱԷԿ էր գործարկել Չուկոտկայի Պևեկ ավանի մոտ (բնակչությանը և ոսկու արդյունահանման ձեռնարկություններին ապահովելու համար), ինչից հետո սկսել էր ևս մեկ մոդուլային ԱԷԿ կառուցել Յակուտիայում՝ ոսկու և անագի հանքավայրերի խմբի մոտակայքում:

Լողացող ԱԷԿ-ները կօգտագործվեն նաև Հեռավոր Արևելքում պղնձի արդյունահանման էներգամատակարարման համար: Մայիսի վերջին «Ռոսատոմի» մեքենաշինական գործարաններից մեկն այդ նախագծի համար պատրաստել էր առաջին ռեակտորային կայանքը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան