Արտաքին 2 տարի առաջ - 22:39 03-09-2024

Հռոմի պապը ժամանել է Ինդոնեզիա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր ժամանել է Ինդոնզիա՝ մահմեդական բնակչությամբ ամենախիտ բնակեցված երկիրն աշխարհում։ 87-ամյա Ֆրանցիսկոսը Հռոմից Ջակարտա է հասել 13 ժամ տևած թռիչքով։ Փոխանցում է Azatutyun-ը։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Ինդոնեզիայում մնալու է մինչև ուրբաթ օրը։ Այդ ընթացքում նա պլանավորել է հանդիպել պաշտոնից հեռացող նախագահ Ջոկո Վիդոդոյին, մասնակցել մզկիթում կայանալիք միջկրոնական հանդիպմանը, Ջակարտայի մարզադաշտում կրոնական արարողություն անցկացնել և մասնակցել այլ միջոցառումների։

Ինդոնեզիայից նա մեկնելու է Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր։ Հռոմի պապը Վատիկան է վերադառնալու սեպտեմբերի 13-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ