Արտաքին 50 րոպե առաջ - 16:48 23-10-2026

Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը․ կա զոհ

Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը։

«Խորյիվ» առևտրային նավը խորտակվել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից 13 ծովային մղոն հեռավորության վրա։

Նավում եղել է 13 մարդ՝ Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացի։

Փրկվել է 9 նավաստի, նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է։ Եվս երեքի որոնումները շարունակվում են։
Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ նավը հնարավոր է՝ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։

Ամենից շատ դիտված