Արտաքին 47 րոպե առաջ - 14:31 23-10-2026

Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին

Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով, սակայն չի կարելի բացառել եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը անվտանգության հարցերով ապագա քննարկումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչինչ չի կարելի բացառել, բայց այս բանակցությունները, որոնք մենք քննարկում ենք Աբու Դաբիում, որոնք նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին, կլինեն եռակողմ ձևաչափով», – ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։

Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք բանակցությունները կարող են դառնալ քառակողմ՝ հաշվի առնելով եվրոպական անվտանգության ճարտարապետությունը քննարկելու ծրագրերը։