Ավելին 4 տարի առաջ - 23:43 22-06-2022

Հոնկոնգում լողացող ռեստորանը խորտակվել է ծովում

Հոնկոնգյան աշխարհահռչակ Jumbo Kingdom ռեստորանը խորտակվել է ծովում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ռեստորանը քարշակել են դեպի նավաշինարան, երբ նավը շրջվել է Հարավչինական ծովի Պարասել կղզիների մոտ «անբարենպաստ պայմանների» պատճառով։ Ռեստորանը խորտակվել է ավելի քան 1000 մետր խորության վրա՝ ծայրահեղ դժվարացնելով փրկարարական աշխատանքները։

Ռեստորանի տերերը մանրամասնել են, որ քարշակի ժամանակ նավի վրա մարդ չի եղել, նավի խորտակման հետևանքով տուժածներ չկան։
Պարբերականը նշում է, որ Jumbo Kingdom-ը նկարահանվել է բազմաթիվ հոնկոնգյան և միջազգային ֆիլմերում։ Այստեղ այցելել են նաև հայտնի մարդիկ, այդ թվում՝ թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը և հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող