Ներքին 1 ժամ առաջ - 17:30 22-10-2026

Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Կառավարության հավանությանն է արժանացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։

Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը, սահմանել կամ համարժեքորեն վերանայել որոշ ճանապարհային նշանների կամ ճանապարհային երթևեկության որոշ կանոնների պահանջների խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև լուծել անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների վերաբերյալ որոշ կարգավորումների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մանկական տրավմատիզմի կանխարգելման նպատակով առաջարկվում է նաև վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման համար նախատեսված սանկցիայի տեսակներն ու չափերը՝ գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն նախատեսելով 20000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Բացի այդ, խցանումների առաջացումը կանխելու և բնականոն երթևեկության հոսք ապահովելու համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» կամ «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» ճանապարհային նշանի պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 2 տուգանային միավոր, «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելված տեղերը ցույց տվող ճանապարհային գծանշման պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 1 տուգանային միավոր։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին