Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 07-07-2025

250 հազար դրամ տուգանքը Ավինյանի հոր համար դեռ քիչ է, միլիոններ պետք է վճարի․ հարցում

««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում»,- այս մասին օրեր առաջ հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

«Դատարանը բավարարել է մեր դիմումը մասնակի եւ պարտավորեցրել Ավինյանի հայրիկին՝ վճարելու 250 հազար դրամ, մենք այդ գումարն ուղղելու ենք բարեգործությանը»,- ասել է ավագանու անդամը։

Նշենք, որ Գրիգոր Իսկանդարյանը դեռ հունվարի 17-ին հայց էր ներկայացրել Արմեն Ավինյանի դեմ՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներից փորձեց հետաքրքրվել, թե դատարանի նշանակած 250 հազար դրամ տուգանքն արդա՞ր է, թե՞ ոչ։

Հարցվածներից շատերը նույնիսկ 250 հազար դրամ տուգանը քիչ համարեցին․
«Արդար է։ 250 հազար դրամը դեռ քիչ է, միլիոններ պետք է վճարի այդ խոսքերի համար»,- ասաց նրանցից մեկը։

«Բոլորին վիրավորել է։ Ինչքան էլ վճարի, քիչ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում էր արել, անցորդներից, ինչպես նաև վարորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան