Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ավելի վաղ կարճ և կոշտ խոսակցություն է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ինչից հետո սիրիացի դրուզների ուղղությամբ հարձակումները դադարել են:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դրուզների համայնքի ներկայացուցիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Նեթանյահուն հիշեցրել է 2025 թվականի ամռանը Թել Ավիվի և Դամասկոսի միջև էսկալացիան, որը կապված էր նաև Սիրիայի հարավում դրուզների զանգվածային սպանությունների հետ:
«Մենք ավերեցինք գլխավոր շտաբի շենքը Դամասկոսում․․․ Մենք ոչնչացրինք թիրախը նախագահական պալատում: Ես վերցրի լսափողն ու զանգահարեցի ալ-Շարաային: Դա շատ կարճ ու կոշտ խոսակցություն էր, և արյունահեղությունը դադարեց: Ես անհրաժեշտ ամեն բան կանեմ մեր դրուզ եղբայրներին պաշտպանելու համար: Դեռ շատ աշխատանք կա անելու, ես չեմ կարող ամեն ինչ պատմել»,- ասել է Նեթանյահուն: