Ուղիղ եթեր
Ներքին 36 րոպե առաջ - 12:03 15-10-2026

Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան

2018 թվականից գիտության ֆինանսավորումը եռապատկել ենք, և ես չեմ հիշում դրա հետ կապված քննարկում լինի Հայաստանում:

Այս մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հասկանո՞ւմ եք՝ գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, բայց մամուլում՝ ոչ մի բան, սոցցանցերում՝ ոչ մի բան, ելույթներում ու հրապարակումներում՝ ոչ մի բան: Ընդհանրապես ոչ մի բան չի եղել: Բայց հանկարծ մի որևէ նախագծում 726 դրամ մի տողի առաջ պակաս լինի՝ նամակ, նամակ, նամակ, բողոք ակցիա, ցույց, ինտերվյու, նամակ և այլն:

Նենց տպավորություն ա, որ ինչ-որ մեկը զենքը պահել ա մեր վրա, ասել՝ ավելացրեք գիտության ֆինանսավորումը ու մենք՝ «մի կրակեք, կավելացնենք» վիճակում դա ավելացրել ենք, և հենց որ էդ զենքը պահածն աչքը մի կողմ ա թեքել, մինգամից զրոյացրել ենք ֆինանսավորումը:

Գիտեմ, որ կոպիտ եմ ասում, բայց ասում եմ՝ ես էդ նամակներին ուշադրություն չեմ դարձնելու, մինչև էդ նամակների հեղինակները նույն տեմպով չպատմեն, թե գիտության ոլորտում ինչ ա տեղի ունեցել վերջին տարիներին ՀՀ-ում:

Էն մարդիկ, որ էս ֆինանսավորման եռապատկման ընթացքում մի տող չեն գրել դրա մասին, էդ բոոր նամակները «իգնոռ» եմ անելու. չեմ կարդում ձեր նամակները, թեման նայում եմ, միանգամից ջնջում եմ: