Մամուլ 3 տարի առաջ - 08:20 26-10-2022

Ռուբեն Վարդանյանը լիազորությունների լայն շրջանակ կարող է ունենալ. Արայիկ Հարությունյանի հետ խոսակցություն է եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված եւ սեպտեմբերին Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկն ու, իր ասելով, նոյեմբերին կստանձնի պետնախարարի պաշտոնը։ Արցախի նախագահը նման առաջարկով դեռ կես ամիս առաջ՝ հոկտեմբերի 2-ին էր հանդես եկել, Վարդանյանը, սակայն, իր պատրաստակամության մասին օրերս է հայտարարել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ պատահական չէ, որ գործընթացն այդքան երկար է տեւել։ Սովորաբար պաշտոնի նշանակվում, ապա նոր միայն հայտարարում են այդ մասին, այլ ոչ թե «առուն չթռած՝ հոպ ասում»։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագահ Հարությունյանը Վարդանյանին ասել է, որ եթե նա կարողանա իրեն լավ դրսեւորել այդ պաշտոնում, ապա լիազորությունների մեծ շրջանակ կվերապահի գործարարին։ Հարությունյանի առաջարկից ոգեւորված Վարդանյանը «լիազորությունների լայն շրջանակի» մեջ նաեւ Արցախի կառավարման ֆինանսական մասն է պատկերացրել ու ցանկացել դրա տնօրինմամբ նույնպես զբաղվել։ Հարությունյանը, սակայն, դրա հետ չի համաձայնել, ու այդ միջադեպ-խոսակցությունն էլ հենց գործընթացի ձգձգման պատճառ է դարձել։

Ի վերջո, նախագահ Հարությունյանն ու գործարար Վարդանյանը միմյանց հետ պայմանավորվելիս ազդեցությունների գոտիներն են բաշխել, որոշվել է «լիզորություննեի լայն շրջանակից» հանել բյուջեի տիրապետման գործառույթը եւ ուժայինների կառավարումը, ինչից հետո Արցախ տեղափոխված գործարարին պաշտոնի են նշանակել»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում