Ուղիղ եթեր
Ավելին 35 րոպե առաջ - 12:41 15-10-2026

77-ամյա Ալլա Պուգաչովան զարմացրել է երկրպագուներին երիտասարդացած տեսքով

Ալլա Պուգաչովայի՝ Կիպրոսում արված վերջին լուսանկարը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում։

Երկրպագուների հետ լուսանկարում 77-ամյա երգչուհին թարմացած ու երիտասարդացած տեսք ունի, ինչի պատճառով օգտատերերը սկսել են ենթադրություններ անել նրա արտաքինի փոփոխությունների մասին։

Ինչպես հաղորդում է kp.ru-ն, որոշ օգտատերեր ենթադրել են, որ երգչուհին հնարավոր է՝ նոր պլաստիկ միջամտության է դիմել՝ երիտասարդ ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին համապատասխանելու համար։

Սակայն այս ենթադրությունները հաստատող տեղեկություններ չկան։

Լուսանկարում Պուգաչովան ընտրել է երիտասարդական ոճ՝ վանդակավոր վերնաշապիկը համադրելով սպիտակ մարզաշապիկի, կարճ շորտերի և սպորտային կոշիկների հետ։ Հետևորդների ուշադրությունը գրավել է նաև նրա նկատելի նիհարելը։

Մեկնաբանություններում կարծիքները բաժանվել են։ Ոմանք երգչուհուն խորհուրդ են տվել մի փոքր քաշ հավաքել և քննադատել նրա հագուստի ընտրությունը, իսկ մյուսները հիացել են նրա տեսքով՝ անվանելով նրան երիտասարդ ու գեղեցիկ։

Պուգաչովայի արտաքինի փոփոխությունների հնարավոր պատճառների մասին կարծիք է հայտնել նաև պլաստիկ վիրաբույժ և կոսմետոլոգ Սվետլանա Մորոզը։ Նրա գնահատմամբ՝ երգչուհու արտաքինի փոփոխությունները հիմնականում կարող են պայմանավորված լինել քաշի կորստով։