Ներքին 44 րոպե առաջ - 22:39 15-10-2026

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձին մերժել են կացարանի հաշվառումը. ահազանգ

Գրիգոր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀՐԱՏԱՊ ԱՀԱԶԱՆԳ․ 1-ԻՆ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

​Հարգելի հայրենակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և պետական պատասխանատու մարմիններ,

​Ստիպված եմ բարձրաձայնել մի իրավիճակի մասին, որն ինձ համար ունի ՈՒՂՂԱԿԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։

​Ես Գրիգոր Դանիելյանն եմ, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձ (ֆունկցիոնալության խորը սահմանափակմամբ՝ 82%)։ Տեղաշարժվում եմ էլեկտրական անվասայլակով։ Ծնունդով Վրաստանից ենք՝ Ջավախքից։ Երբ ինձ մեքենայի տակ գցեցին, կյանքս փրկելու համար տեղափոխվեցինք Հայաստան։ Արդեն ուղիղ 15 տարի է՝ ընտանիքիս հետ Երևանում վարձով ենք ապրում, քանի որ իմ բոլոր բժիշկներն ու մասնագիտացված հիվանդանոցներն այստեղ են։ Քույր-եղբայր չունեմ, ապրում եմ միայն մայրիկիս հետ (հայրս Ռուսաստանում է), և մայրս է իմ միակ խնամողը։

​ Տունը, որտեղ ապրում ենք, վաճառվում է։
Քանի որ վարձով տների գները հիմա չափազանց բարձր են
​ 30.09.2026թ. դիմել էի Միասնական սոցիալական ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոն՝ պետական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման հաշվառման համար։ ՍԱԿԱՅՆ ՍՏԱՑԵԼ ԵՄ ՄԵՐԺՈՒՄ։

​ Անկեղծորեն չեմ հասկանում՝ եթե իմ վիճակում գտնվող մարդուն պետությունը մերժում է կացարանով ապահովել, ապա ո՞ւմ է ապահովում...

​Իմ վիճակում գտնվող մարդու համար Երևանում կամ Երևանին անմիջապես մոտ գտնվող բնակավայրերում կացարան ունենալը կյանքի ու մահվան հարց է․
​ Անհրաժեշտ դեղորայք և բժիշկներ․ Բոլոր մասնագիտացված հիվանդանոցներն ու բժիշկներս Երևանում են (ընդամենը մեկ ամիս առաջ հիվանդանոցում ծանր վիճակից կյանքս են փրկել)։ Ամեն ամիս ինձ նշանակվում են հատուկ դեղատոմսով դեղեր, որոնք հասանելի են միայն Երևանում։

​ Հատուկ տրանսպորտ․ Անվասայլակով տեղափոխման համար հարմարեցված միակ մեքենան գտնվում է Երևանում։

​ Մատչելի ենթակառուցվածք․ Միայն Երևանի նոր ավտոբուսներն են հարմարեցված էլեկտրական անվասայլակի համար, ինչը թույլ է տալիս ինքնուրույն տեղաշարժվել։ Մարզերում նման պայմաններ չկան, ինչը հեռավոր բնակավայրերում իմ կյանքը կդարձնի անհնարին։

​Արդեն իսկ բողոքարկել եմ e-request.am հարթակով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի անունով, և դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին։

​ Խնդրում եմ պատասխանատու մարմիններին՝ հարցը վերցնել անձնական վերահսկողության տակ, վերանայել մերժումը և աջակցել կացարանի տրամադրմանը Երևանում կամ Երևանին շատ մոտ գտնվող քաղաքներում (օրինակ՝ Աբովյան, Էջմիածին կամ Մասիս քաղաքներում)։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
00:08 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում. ահազանգ
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի