Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:20 15-10-2026

Քաղաքական «մարտեր առանց կանոնների»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Երբ հետևում ես ընթացիկ լրահոսին, կարող է թվալ, թե մեր երկրում սովորական, ընթացիկ ներքաղաքական գործընթացներ են, ինչ-որ քաղաքական, ներքին, արտաքին հարցեր են քննարկվում: Ավելին, լրջորեն քննարկման թեմա են դառնում այս կամ այն քաղաքական ուժի արտաքին կողմնորոշումները և այլն: Բայց այդ ամենը, այդ քննարկումները, առերևույթ բուռն գործունեությունն անիմաստ են դառնում, երբ հաշվի ենք առնում փաստացի իրողությունը, որ ընդդիմադիր 3-4 հիմնական ուժերի ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են կարված, արհեստականորեն սահմանափակված է նրանց քաղաքական գործունեությունը:

Ընդդիմադիր լիդերներից մեկը «տնային կալանքի» տակ է՝ այնպիսի տպավորությամբ, որ Սամվել Կարապետյանի այդ կալանքը կվերանա միայն ՔՊ-ի քաղաքական իշխանության վերանալու հետ: Մյուս ընդդիմադիր լիդերը՝ Գագիկ Ծառուկյանը, կալանավորված է, ավելին՝ Փաշինյանի ՔՊ-ն ու ԿԸՀ-ն փաստացի գողացան ԲՀԿ-ի ձայները՝ թույլ չտալով, որ կուսակցությունը մտնի ԱԺ: Ի լրումն, իրականացվում է Ծառուկյանին պատկանող սեփականության ապօրինի խլում:

Վերջապես՝ հանիրավի, ի դեպ, վերջին 8 տարվա մեջ արդեն 4-րդ անգամ, կալանավորված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեր պետության գոյության 35 տարիների ընթացքում երկրի ամենից արդյունավետ և ամենից կայուն, անվտանգ ու խաղաղ վիճակն ապահոված նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, այսօր գտնվում է «ԿԳԲ-ի պադվալում»: Ի լրումն, փաշինյանական ռեպրեսիվ մարմինները փաստացի պատանդ են վերցրել նախագահ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

Ավելին, երբ նայում ես, թե ինչի մեջ են մեղադրվում ընդդիմության կալանավորված առաջնորդները, ապա խայտառակությունն ավելի ակնհայտ է դառնում: Սամվել Կարապետյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հայ է, դեռ մի բան էլ՝ մեծահարուստ է, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ է հանդես գալիս, ազգային դիրքերից է հանդես գալիս: Գագիկ Ծառուկյանի «մեղավորությունն» այն է, որ քիչ չէ՝ հարուստ է, դեռ մի բան էլ հազարավոր աշխատատեղեր է ապահովել, մարզիկներին է աջակցում, մշտապես հայ մարդկանց կողքին է, էլի՝ ազգայինի, պետականության դիրքերից է հանդես գալիս, իշխանության «թելը չի թելում»:

Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ «մեղքն» այն է, որ ինքը... Ռոբերտ Քոչարյանն է: Անուն-ազգանուն, որից այսահարվում և ջղակծկումներ են ունենում մե՛կ քպականները, մե՛կ քպամերձ սատելիտները, մե՛կ էլ՝ ադրբեջանական հայատյաց ղեկավարները: Դե, ոնց երևում է, «քոչարյանացավն» անբուժելի հիվանդություն է: Սեդրակ Քոչարյանն ընդդիմադիր գործիչ չէ, բայց նրա ամբողջ «մեղքն» էլ այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին է: Եվ վերջ: Մնացածը ջուր է՝ ներառյալ քրեական «գործերը»:

Եթե մեկ բառով բնորոշենք, ապա այս աննորմալ վիճակը բռնապետություն է, կամ այլ կերպ ասած՝ «մարտ առանց կանոնների»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է