ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 14-ին այցելել է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող «Էկոքիմսինթեզ», մետաղների վերամշակմամբ զբաղվող «Էկո մետալ», ինչպես նաև օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրությամբ զբաղվող «Գրին օրգանիք» ընկերություններ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ընկերությունների տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրական տարածքներում, ծանոթացել գործարանների արտադրական հնարավորություններին և զարգացման ծրագրերին։
Նշված ընկերություններում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար։ Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագրերը, ավելացնել արտադրական ծավալները և ստեղծել նոր աշխատատեղեր։