Ներքին 1 ժամ առաջ - 13:18 14-10-2026

ՀԷՑ-ը խորհրդատվական ծառայությունների մրցույթ է նախապատրաստում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ծանուցում է տարածել․««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից հարկային-հաշվապահական և աշխատանքային օրենսդրության վերաբերվող խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց հարկային-հաշվապահական և աշխատանքային օրենսդրության վերաբերվող խորհրդատվական ծառայությունների ձեռքներման վերաբերյալ:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով, նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ:

Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ, ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին»: