Ներքին 1 ժամ առաջ - 13:16 14-10-2026

Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ և 37-րդ հոդվածների հիման վրա։

Անտոնյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հոկտեմբերից։

Վարչապետի որոշումը՝ ստորև․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Տաթև Անտոնյանին ազատել Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1) պաշտոնից»։