Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:10 13-10-2026

Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են

shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանը և հայտնել, որ Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձը անհիմն հրել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանային համալիր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացնում է Գագիկ Շամշյանը, տեղում Գ․ Թարջումանյանը հայտնել է, որ իրեն հրել են ժամը 00:30-ի սահմաններում և նրա ահազանգի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Գերոգի Թարջումանյանը բլոգեր Գեորգիքսն է։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։