Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 16:21 13-10-2026

«Բոխումը» երկրպագուներին խնդրել է չցատկել տրիբունաներում՝ անվտանգության մտահոգությունների պատճառով

Գերմանական «Բոխումը» խնդրել է երկրպագուներին չցատկել տրիբունաներում խաղերի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը: Ակումբը ուսումնասիրություն է անցկացրել և եզրակացրել, որ տրիբունաներից մեկում երկրպագուների ռիթմիկ ցատկերը առաջացնում են վիբրացիաներ, որոնք մյուս երկրպագուները համարում են վտանգավոր, առաջացնում են գլխապտույտ և կարող են խոչընդոտել մարզադաշտի վերակառուցմանը։

«Բոխումում» նշել են, որ արգելքը վերաբերում է սինխրոն ցատկերին, բայց ոչ ինքնաբուխ ռեակցիաներին։

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն երկրպագուների նկատմամբ, եթե արգելքը խախտվի։ Արգելքը կգործի մինչև տրիբունաների վերակառուցման ավարտը՝ 2028 թվականը։