MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին»: Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայցի Լուիս Սուարեսը, իսկ ընդմիջումից հետո երկու գոլ է խփել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին:
39-ամյա արգենտինացի հարձակվողն MLS-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի, դարձել 23 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:
39-ամյա Սուարեսը 24 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: