Ուղիղ եթեր
Սպորտ 6 ժամ առաջ - 11:48 13-10-2026

Նարեկ Հովհաննիսյանը խաղադաշտ է դուրս եկել «Լեխիա Գդանսկի» կազմում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նարեկ Հովհաննիսյանը նորամուտն է նշել լեհական «Լեխիա Գդանսկի» կազմում, որը Լեհաստանի առաջնությունում 2:1 հաշվով հաղթել է «Ստալ Ժեշուվին»։

Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին։

Լեհաստանի Առաջին դիվիզիոնի տասը տուրերից հետո «Լեխիա Գդանսկը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը լեհական ակումբ է տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ից։

Սակայն տրանսֆերից անմիջապես հետո ֆուտբոլիստը միացել էր Հայաստանի ազգային հավաքականին, որի կազմում մասնակցել էր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի սեպտեմբերյան և հոկտեմբերյան բոլոր չորս հանդիպումներին։

Ձմռանը լեհական ակումբին կմիանա Հայաստանի հավաքականի ևս մեկ վինգեր՝ Արթուր Սերոբյանը։

Ֆուտբոլիստը նույնպես համաձայնության է եկել «Լեխիա» տեղափոխվելու հարցում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին