Ուղիղ եթեր
Սպորտ 5 ժամ առաջ - 13:32 13-10-2026

Հայաստանի 9 բռնցքամարտիկ կմասնակցի մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությանը

Հոկտեմբերի 14-ից 27-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կանցկացվի մինչև 19 տարեկանների բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի ինը մարզիկով՝ ութ պատանի և մեկ աղջիկ։ Թիմը կգլխավորի Կարեն Աղամալյանը։

Առաջին մենամարտերը կմեկնարկեն հոկտեմբերի 16-ին, իսկ եզրափակիչները հոկտեմբերի 27-ին։

Առաջնությանը կմասնակցեն՝ 55 կգ․ քաշային Հայկ Կարապետյանը, 60 կգ․ քաշային Արթուր Ավետիսյաը, 65 կգ․ քաշային Գոռ Հարությունյանը, 70 կգ․ քաշային Արտյոմ Ստեփանանյը, 75 կգ․ քաշային Ալեն Ստեփանյանը, 80 կգ․ քաշային Սամվել Սիրամարգյանը, 85 կգ․ քաշային Միքայել Գյուլումյանը, 90 կգ․ քաշային Վարդան Ավետիսյանը։

Մինչև 50 կգ և 90 կգ-ից բարձր քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչներ չունի։

Աղջիկներից առաջնությանը կմասնակցի 48 կգ․ քաշային Ամեստ Աֆևրիկյանը։

Ամենից շատ դիտված