Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հայտարարել է, որ իրեն համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, նաև խոսել Մեսսիի հետ մրցակցության մասին։
Հարձակվողն այս հայտարարություններն արել է CNN Portugal-ի լրագրող Էդու Ագիրեի հետ հարցազրույցում։ հատկանշական է, որ զրույցը ձայնագրվել է մոտ մեկ տարի առաջ, սակայն եթեր է հեռարձակվել միայն հիմա։
«Ես բոլոր ժամանակների լավագույնն եմ, վերջ:
Ես ինձնից լավին չգիտեմ։
Պատմությունն արդեն գրված է։ Ես կարող էի ավարտել կարիերաս այսօր և ոչ մի բանի համար չէի զղջա։
Եթե ինչ-որ մեկը նախընտրում է Մեսսիին, Պելեին կամ Մարադոնային, դա անձնական ճաշակի հարց է։ Ես հարգում եմ դա։ Բայց պնդել, թե Կրիշտիանու Ռոնալդուն ունիվերսալ խաղացող չէ: Դա սուտ է։
Ես ամենաունիվերսալ խաղացողն եմ։
Մենք միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել։ Մեր մրցակցությունը խաղադաշտում միշտ մնացել է հարգանքի սահմաններում։ Մենք մոտիվացնում էինք միմյանց, մենք ոգեշնչում էինք միմյանց՝ հաղթահարելու տարբեր խոչընդոտներ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում CNN Portugal-ը: