Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 13:52 13-10-2026

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:

ԱԽ քարտուղարը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

ԱԽ քարտուղարը պատասխանել է նաեւ կազմակերպության անդամներին հետաքրքրող տարբեր հարցերի: